Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ։



Վարչապետը Եկատերինբուրգում կմասնակցի «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող «Ինդուստրիա 360. Արտադրություն առանց սահմանների» թեմայով լիագումար նիստին։



Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Հայտնում են Կառավարությունից: