Մահացել է դերասան Արտաշես Ալեքսանյանը

Մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը:



Արտիստի մահվան մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է նրա ընկերոջից՝ Հարություն Բոգարյանից։ «Երեք օր էր՝ հիվանդանոցում էր։ Այսօր առավոտյան ժամը 03։55-ին սիրտը կանգ է առել»,- նշել է Հարություն Բոգարյանը։