Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանը

Խուզարկություններ են իրականացվում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Տեղեկությունը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից:


«Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ, ավելի ուշ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- փոխանցեցին ՔԿ-ից։


Կայքի տեղեկություններով խուզարկություններն իրականացվում են փողերի լվացմանն առնչվող քրեական վարույթի շրջանակներում։