«Արմատ մեդիա»-ի անձնակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե

Քննչական կոմիտե հարցաքննությունների են կանչվել Armat Media-ի խմբագիրները, լրագրողները և օպերատորները` Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:


«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նրանք Քննչական կոմիտե վկայի կարգավիճակով:


Հիշեցնենք, որ հունիսի 5-ին «Արմատ մեդիա»-ի խմբագրությունում ուժային մարմինների ներկայացուցիչները գործողություններ են կատարել, այդ օրից «Armat Media»-ի խմբագրության դռները կապարակնքված են, առգրավված են տեխնիկան և աշխատակիցների անձնական հեռախոսները: