Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀԷՑ-ի մասին կեղծ լուրեր տարածած լրատվամիջոցները հերքումներ են տարածել։ Մասնավորապես՝ Yerkir.am-ը ԱԺ ընտրությունների օրը հրապարակում էր արել, ըստ որի՝ այդ օրը հոսանքազրկումներ են տեղի ունեցել մի շարք տեղամասերում՝ մասնավորապես 13/6, 13/7,14/4, 13/37, 13/44, 18/14, 15/53, 15/54, 12/49, 14/44 տեղամասերում։
Լուրը, նշենք, լրատվամիջոցը վերցրել
էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածած հաղորդագրությունից։
«Ուժեղ Հայստանը», նկատենք, այդպես
էլ չի հերքել իր տարածած կեղծիքը։ Բայց դա իրենց դեպքում նորմալ է։ Նրանք ավելի մեծ
կեղծիքներ են տարածել, որը ոչ միայն չեն հերքել, այլև շարունակում են հորինել ու տարածել։
