Գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկ անձ էլ ձերբակալվել է։ Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքով։
Ծառուկյանը հուլիսի 6-ին ձերբակալվել էր, իսկ հուլիսի 7-ին դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում է ընդունել։
Հուլիսի 6-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նույն վարույթի շրջանակներում, բացի Գագիկ Ծառուկյանից բացի, ձերբակալվել է ևս մեկ անձ, իսկ մեկ այլ անձի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում։ Ծառուկյանի հետ ձերբակալված անձը հուլիսի 7-ին կալանավորվել է, իսկ այն անձը, որի նկատմամբ կայացվել էր ձերբակալման որոշում, հայտնաբերվել և ձերբակալվել է։