Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ կրում և տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:


 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին՝ ժամը 13:30-ին, նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։

 


Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տան զննությամբ հայտնաբերվել են հրացան, մարտական 25 փամփուշտ, մեկ տուփ վառոդ և այլ զինամթերք։

 


Հանգամանքները պարզվում են։