Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 13-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։


Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։