«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ն պարզաբանել է 1–ամյա երեխայի մահվան մասին տեղեկությունը

Հուլիս 13-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով: Այս մասին հայտնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ից։


Իրականացվել են անհրաժեշտ բոլոր վերակենդանացման միջոցառումները, սակայն վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, արձանագրվել է կենսաբանական մահ։