Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հուլիսի 12-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում Գյումրի քաղաքի Պարույր Սևակ փողոցում տեղի ունեցող ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգ է ստացվել։
Ինչպես «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ-ից, դեպքի վայր մեկնած ոստիկանության Պարեկային ծառայության և Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել հինգ անձի։ Ոստիկանները նրանցից հաղորդումներ են ընդունել։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանությունը ծագել է շան հաչելու հետ կապված խոսակցությունից։ Պարզվել է նաև շան տիրոջ ինքնությունը, որը Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում նույնպես հաղորդում է տվել։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։