Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Խաչիկ Կ․-ն իր վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Գայանե Վ․-ն, 21-ամյա Նանար Կ․-ն, 7-ամյա Ն․ Կ․-ն, 17-ամյա Հ․ Գ․-ն և 64-ամյա Լուսածին Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։