ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ նախագահ Մարտին Գալստյանի գլխավորությամբ, Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության հարցերով Խորհրդատվական խորհրդի 30-րդ նիստին:


Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կենտրոնական (ազգային) բանկերի ներկայացուցիչները։ Քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների ընթացիկ տնտեսական իրավիճակը, մակրոտնտեսական զարգացումները և դրամավարկային քաղաքականության ընթացքը, ինչպես նաև ֆինանսական շուկաներում արհեստական բանականության կարգավորմանն ու զարգացմանը և թվային ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր։