«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով․ ՀԺ

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով։


Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։


«Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 14-ին Եղեգնաձոր քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է ներկայացվել 31-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք»,- ասացին ՆԳՆ-ից։