ՆԳՆ-ից հայտնում են, որ վերջին մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։
Բացահայտված հանցագործություններից 41-ը վերաբերում է վարորդական իրավունքից զրկված, կասեցված կամ այն չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելուն, 10-ը՝ թմրանյութի հայտնաբերմանը, 9-ը՝ ֆիզիկական ներգործությանը, 7-ը՝ մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ 5-ական դեպք՝ հոգեկան ներգործությանը և գույքը ոչնչացնելուն կամ վնասելուն։
Բացի այդ, բացահայտվել են խոշտանգման, վստահված գույքի հափշտակության, համակարգչային հափշտակության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, մշակութային արժեքների մաքսանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթերի կեղծիքի և այլ հանցագործություններ։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է 2 դեպք, իսկ հայտնաբերվել է 14 հետախուզվող։
Անցած մեկ օրում հանրապետությունում գրանցվել է նաև 15 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։