Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

Հուլիսի 15-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել, և կան տուժածներ։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել է Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։


Մինչ պարեկների ժամանելը փրկարարներն ու պարեկները, քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 քաղաքացու, որոնց տեղափոխել են հիվանդանոց։


Ըստ նախնական տեղեկությունների՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է բետոնե ծածկը՝ մոտ 100 քմ, ինչի պատճառով 2 աշխատակիցները արգելափակվել են փլատակներում։


Պարզվում են վիրավորների ինքնությունները:


Փրկարար ծառայությունից էլ հայտնել են, որ հուլիսի 15-ին՝ ժամը 13։27-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզվել է տանիք․ կա արգելափակված քաղաքացի։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։


Նախնական տվյալներով՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ մասնակի փլուզվել է շինության բետոնե ծածկը։ Երկու աշխատակից դուրս է բերվել արգելափակումից։