Մեկ օրում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են 168 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝
Բացահայտվել են վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությաննը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու, ինքնիրավչության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են․
Հայտնաբերվել է 16 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 1 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։