ԿԳՄՍ նախարարության հատկացումներով 2026 թ. իրականացվում են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր Սբ Նշան եկեղեցու որմնանկարի (17-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները:
2024 թ. մշտադիտարկման արդյունքում արձանագրվել էր, որ վանական համալիրը վթարային վիճակում է, ինչպես նաև անմխիթար վիճակում են Սբ Նշան եկեղեցու որմնանկարները, որոնք պատերի մրի, կեղտի, վանդալիզմի ու անձրևաջրերի հետևանքով գրեթե չեն երևում։

2025 թ. պետության հատկացված միջոցներով մրցույթ է հայտարարվել որմնանկարի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար։ Հաղթող ճանաչված «Ռեստարտ-1» ընկերության (որմնանկարի վերականգնող մասնագետ՝ Ավետիս Ստեփանյան) կազմած գիտանախագծային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել են նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի համաձայնեցմանը:
2026 թ. սկսվել են Սբ Նշան եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները․ վերականգնումն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «Նիկոլայ Միխայլով» Ա/Ձ-ն։

Պետության հատկացրած միջոցներով Շատիվանք վանական համալիրի պեղման, ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքներն իրականացվում են արդեն երկրորդ տարին և կշարունակվեն առաջիկա տարիներին: