ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը պաշտոնապես արձագանքել է հուլիսի 14-ին Ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ընթացքում գրանցված միջադեպին՝ հաստատելով, որ միջոցառման մի շարք մասնակիցների մոտ ի հայտ են եկել սննդային թունավորման ախտանիշներ։ Դեսպանությունը հայտնել է, որ պատճառները պարզելու նպատակով դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը, ինչպես նաև ներողություն է խնդրել հյուրերից պատճառված անհարմարության համար։