Գեղարքունիքի մարզում՝ Ծովասարում, բшխվել են «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավnրներ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:40-ի սահմաններում Ծովասար բնակավայրի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Կորյուն Ս․-ի վարած  «Opel Astra» մակնիշի և 54-ամյա Արամ Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Արամ Մ․-ն և Կորյուն Ս․-ի 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը։