Boeing-ը նախատեսում է ավելացնել ինքնաթիռների արտադրությունը

Ամերիկյան Boeing ընկերությունը շարունակում է հաղթահարել մատակարարումների հետ կապված դժվարությունները՝ միաժամանակ մեծացնելով առավել եկամտաբեր ինքնաթիռների արտադրությունը։ Այդ մասին հայտնել է Bloomberg-ը։


Ընկերության քաղաքացիական ավիացիայի ստորաբաժանման ղեկավար Ստեֆանի Փոուփի խոսքով՝ մատակարարման շղթաները դեռևս լիովին չեն կայունացել, իսկ GE Aerospace-ի շարժիչների մատակարարումները շարունակում են առանցքային դեր ունենալ արտադրության տեմպերի հարցում։


Boeing-ը նախատեսում է առաջիկա տարիներին 737 ընտանիքի ինքնաթիռների ամսական արտադրությունը ներկայիս շուրջ 42-ից հասցնել 63-ի։ Ընկերությունը նաև վերահաստատել է, որ 777X լայնֆյուզելաժային ինքնաթիռների առաջին մատակարարումները նախատեսվում են սկսել 2027 թվականին։


2026 թվականի առաջին կիսամյակում Boeing-ը պատվիրատուներին մատակարարել է 314 քաղաքացիական ինքնաթիռ, իսկ հունիսի վերջի դրությամբ ընկերության պատվերների պորտֆելը կազմել է 6202 ինքնաթիռ։