Իրանին առաջարկվել է ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար․ Reuters

Միջնորդները Իրանին փոխանցել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադարի առաջարկ՝ լարվածությունը նվազեցնելու և անցած ամիս ձեռք բերված ժամանակավոր համաձայնությունը վերականգնելու նպատակով։ Այս մասին Reuters-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։


Աղբյուրի խոսքով՝ հրադադարը պետք է հնարավորություն տա կողմերին վերադառնալ բանակցություններին և կանխել ռազմական գործողությունների նոր սրացումը։


Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության հերթական փուլը սկսվել էր հունիսին, երբ կողմերը փոխադարձ ռազմական հարվածներ էին հասցրել։