Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնհեմը հայտարարել է, որ պաշտոնը ստանձնելուց հետո առաջին միջազգային հեռախոսազրույցները կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այդ մասին հայտնում է Sky News-ը։
Բերնհեմի խոսքով՝ Զելենսկիի հետ զրույցում նա կհաստատի, որ Լոնդոնի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում չի փոխվել։
«Սրանք իմ առաջին զանգերն են լինելու։ Այսօր ես Զելենսկիին հստակ կհայտարարեմ, որ ոչինչ չի փոխվել»,- ասել է նա։
kp.ru-ի փոխանցմամբ՝ նոր վարչապետը վերահաստատել է, որ Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Ուկրաինային, իսկ Կիևը կշարունակի ստանալ Լոնդոնի օգնությունը։