Դանիել Օրտեգան, որը 2007 թվականից ի վեր զբաղեցնում է Նիկարագուայի նախագահի պաշտոնը, հայտարարել է, որ երկրում այլևս երբեք ընտրություններ չեն անցկացվելու: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նա նշել է, որ այս միջոցն անհրաժեշտ է, որպեսզի ընդդիմությունը չգա իշխանության:
«Այստեղ այլևս ընտրություններ չեն լինի, որպեսզի նրանք չփորձեն զավթել իշխանությունը և կառավարությունը»,- ասել է
Օրտեգան՝ ելույթ ունենալով 1979 թվականին
Սանդինիստական հեղափոխության 47-րդ տարեդարձինին նվիրված արարողության ժամանակ, որը նրան առաջին անգամ բերեց
իշխանության։
Թե ինչպես է օրենսդրորեն ձևակերպվելու ընտրությունների անցկացումից հրաժարումը՝ Օրտեգան դեռևս չի հստակեցրել։
Նիկարագուայի սահմաններից դուրս գտնվող ընդդիմության ներկայացուցիչները
հայտարարել են, որ Օրտեգայի հայտարարությունը համարում են թուլության նշան և
ցանկացած մրցակցությունից ձերբազատվելու փորձ։