ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով հայտարարել է, որ պատրաստվում է 2028 թվականին վերստին առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում։
Այս մասին «Ինտերֆաքս»-ը
«Ես ծրագրում եմ առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում չորրորդ ժամկետով»,- ասել է նա Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների հետ ճաշկերույթի ընթացքում ունեցած ելույթում։
Այս խոսքերն արտասանելուց հետո նախագահը կրել է «Թրամփ 2028» մակագրությամբ գլխարկը։ Ըստ ավանդույթի՝ ԱՄՆ նախագահները զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների հետ ամենամյա ճաշկերույթին աշխատում են ելույթ ունենալ հումորով։
ԱՄՆ Սահմանադրությունն արգելում է միևնույն անձին զբաղեցնել երկրի նախագահի պաշտոնը ավելի քան երկու ժամկետ։ Թրամփը, խոսելով չորրորդ ժամկետի մասին, նկատի ուներ, որ, իր կարծիքով, ինքը հաղթել էր 2020 թվականին, և, հետևաբար, այն ժամանակ նախագահ պետք է լիներ ինքը, այլ ոչ թե Ջո Բայդենը։
Ելույթի ընթացքում Թրամփը նաև քննադատել է լրագրողներին պետության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքն ոչ օբյեկտիվ լուսաբանելու համար։ Նա կատակել է, որ իր նախագահական ժամկետի ավարտից հետո լրագրողները կսնանկանան, «որովհետև այլևս ոչ ոք չի լինի, ում մասին կարելի է գրել»։