Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հուլիսի 30-ին՝ ժամը 11։41-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ախուրյան բնակավայրում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ոռոգման ջրատարից։