Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հուլիսի 26-ին ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողների օպերատիվ, համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ փրկվել է Սևանա լճում խեղդվող 22-ամյա երիտասարդի կյանքը։
Լողանշաններն անցնելուց հետո երիտասարդը հայտնվել էր ջրի տակ։ Փրկարարները նրան դուրս են բերել ափ, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն և տեղափոխել բուժհաստատություն։