Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ-ը չի ցանկանում տնտեսական կամ ռազմական հակամարտություն Չինաստանի հետ, քանի որ նման զարգացումը աղետալի հետևանքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ աշխարհի համար։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ցանկացած հակամարտություն՝ լինի տնտեսական, թե, Աստված մի արասցե, ռազմական, աղետալի կլինի երկու երկրների և ամբողջ աշխարհի համար»,- ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պետք է կարողանա խուսափել նման սցենարից՝ միաժամանակ չզիջելով ԱՄՆ-ի ազգային շահերը։
«Դրանում է արտաքին քաղաքականության բարդությունը․ յուրաքանչյուր վարչակազմ ստիպված է հավասարակշռություն գտնել այս երկու հակադիր նպատակների միջև»,-եզրափակել է ԱՄՆ պետքարտուղարը։