Փրկարարները Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարից դուրս են բերել տղամարդու մարմին

Այսօր՝ օգոստոսի 2-ին Արմավիրի մարզում ժամը 13։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Կեսարիա գյուղով հոսող ջրատարում հավանաբար քաղաքացի է ջրահեղձ եղել։


Shamshyan.com-ի տեղեկություններով՝ որոնողական աշխատանքների արդյունքում ջրատարում հայտնաբերել են 75-ամյա Համլետ Բաղդասարյանի ջրահեղձ եղած մարմինը և դուրս բերել այնտեղից։


Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Մահացածը «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով եկել էր նշված վայր լողալու, իսկ հագուստները և անձնական իրերը գտնվում են ջրատարի մոտ։