Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ

Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ։


ԱԺ 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 91-ը: 


Նա ընտրվեց 63 կողմ և 28 դեմ ձայներով:


Նրա թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:


«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ մասնակցելու են քվեարկությանը, բայց դեմ են քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու փակ քվեարկությանը: