Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ օգոստոսի 3-ին ստորագրած կարգադրություններով նոր նշանակումներ են կատարվել ԱԺ նախագահի աշխատակազմում։ ԱԺ նախագահի խորհրդականներ են նշանակվել Գրետա Զորունցը և Արման Բարխուդարյանը։ 


Լուսինե Բեկչյանը և Էլինա Իշխանյանը նշանակվել են Ազգային ժողովի նախագահի օգնականներ։