Արմեն Գրիգորյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը
Նոյեմբերի 17-ին ընդունել եմ Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչությունում ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցներիս ներկայացրել եմ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Այս համատեքստում կարևորել եմ ՄԱԿ համապատասխան կառույցների համագործակցությունը ՀՀ կառավարության հետ:

Հանդիպմանը քննարկել ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ ՀՀ մոտեցումներն ու տեսակետները: