Անհատ ձեռնարկատեր Մավլինա Ջանջուղազյանին պատկանող «Քաղցր հեքիաթ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի (Լոռու մարզ, ք․ Ստեփանավան) արտադրական գործունեությունը կասեցվել է:
Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները։
Այսպես.
- առաստաղը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման,
- փաթեթավորման գործընթացները չեն կատարվել սննդամթերքի աղտոտումը բացառող պայմաններում,
- չի եղել հանդերձարան անձնակազմի համար, ինչպես նաև սանհանգույց:
Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ արտադրամասը համապատասխանեցնելու օրենսդրությամբ սահմանված նորմերին: Սահմանվել է ժամկետ: