Հուլիսին քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

 


Ըստ այդմ՝ 2026 թվականի հուլիսին Հայաստան այցելել է 198,709 զբոսաշրջիկ։

 


Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 263,592։

 


2026 թվականի հունվար - հուլիսին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 1,240,307,

2026 թ․ հունվար հուլիսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։


 

Ներկայացված են նաև 2026 թ․ հունվար - հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները՝ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։