Թրամփը և Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են TRIPP-ի նշանակությունը` տարածաշրջանային կապակցվածության տեսանկյունից

Ալիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։


Ընդգծվել է, որ անցած մեկ տարվա ընթացքում տարածաշրջանում ապահովվել է խաղաղություն և կայունություն, և չի արձանագրվել որևէ միջադեպ, որը կարող էր վնասել տարածաշրջանային խաղաղությանը։


Թրամփ-Ալիև հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է TRIPP նախագծի նշանակությունը տարածաշրջանային կապակցվածության տեսանկյունից։



Նշվել է, որ Ադրբեջանի տարածքում տրանսպորտային ենթակառուցվածքների աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։