Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելը մերժում է Գազայի հատվածի վերաբերյալ «Խաղաղության խորհրդի» 15 կետանոց ծրագիրը և դուրս չի բերի զորքերը պաղեստինյան անկլավից, քանի դեռ ՀԱՄԱՍ արմատական շարժումը լիովին չի զինաթափվել։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ասելով ՀԱՄԱՍ-ի զինաթափում՝ ես նկատի ունեմ և՛ ծանր, և՛ պակաս ծանր, բոլոր տեսակի զենքերը։ Եվ խոսքն իրական, այլ ոչ թե ֆիկտիվ զինաթափման մասին է»,- ընդգծել է Իսրայելի վարչապետը։
Նեթանյահուն հավելել է, որ հարցն այժմ քննարկվում է ամերիկացիների հետ, որոնք ունեն գաղափարներ։ Ըստ վարչապետի՝ դրանց մի մասն ընդունելի է Իսրայելի համար, մի մասը՝ ոչ, և իրենք գիտեն՝ ինչպես դիմակայել դրան։