Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է NVIDIA ընկերության գլխավոր գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանի և ընկերության ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և NVIDIA-ի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI), առաջադեմ հաշվողական ենթակառուցվածքների և զարգացող տեխնոլոգիաների ուղղություններով։