Նարեկ Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի հրավերով Նյու Յորքում ներկա է գտնվել «MELANIA: The Series» վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային։ Այս մասին դեսպանը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։

«ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի հրավերով Նյու Յորքում ներկա գտնվեցի «MELANIA: The Series» վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային։


Հաճելի էր հանդիպել և զրուցել հոլիվուդյան հայտնի ռեժիսոր, ֆիլմաշարի հեղինակ Բրեթ Ռաթների, առաջին տիկնոջ ավագ խորհրդական, նախագծի գործադիր պրոդյուսեր Մարկ Բեքմանի, ինչպես նաև ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցի հետ»,- գրել է Նարեկ Մկրտչյանը։

.