Պուտինը պետք է հասկանա, որ Ղրիմի կամուրջը չի դիմանա․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ղրիմի կամուրջն օրինական թիրախ է Կիևի համար, և «Պուտինը պետք է հասկանա, որ այդ կամուրջը միևնույն է չի դիմանա»։ Նա ընդգծել է, որ հարվածները տրամաբանական պատասխան են ուկրաինական կամուրջների ու երկաթուղիների թիրախավորմանը, ինչպես նաև պայմանավորված են նրանով, որ Ռուսաստանը կամուրջն օգտագործում է սպառազինություն տեղափոխելու համար։