Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ ցավով և մտահոգությամբ է հետևում Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճի մասին լուրերին: Նա կոչ է արել բոլոր կողմերին երկխոսություն սկսել կարգավորման շուրջ։
«Շարունակում են ստացվել ողբերգական լուրեր Ուկրաինայում և Ռուսաստանում անմեղ մարդկանց մահվան և վիրավորների մասին: Ողբերգական իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին, և դրանց թիվն աճում է՝ հանգեցնելով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի: Ես կրկին կոչ եմ անում հարգել մարդասիրական իրավունքը և դադարեցնել քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները: Ժամանակն է դադարեցնել բռնության պարույրը և վերադառնալ դիվանագիտությանն ու երկխոսությանը՝ խաղաղության ճանապարհը հարթելու համար», – ասել է պապը հավատացյալներին ուղղված իր ավանդական կիրակնօրյա ուղերձում։