Քաղաքացիակենտրոն լրատվություն
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որին կասկածում են Կալիֆոռնիայի Հիդդեն Հիլզ փակ բնակավայրում Քիմ Քարդաշյանի տուն ներխուժելու և գողություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը ներխուժել է առանձնատան տարածք այն պահին, երբ տանտերերը տանը չեն եղել։ Նրան նկատել են, երբ գույքից վերցված իրերը բեռնում էր կալվածքում գտնվող մեքենաներից մեկի մեջ։ Ենթադրվում է, որ կասկածյալը մտադիր էր այդ մեքենայով հեռանալ դեպքի վայրից։
Տղամարդը ձերբակալվել է կիրակի օրը։ Նրա ինքնությունը դեռևս չի հրապարակվում։
Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է։