Բրեդ Փիթը հայտնել է, որ կյանքի ծանր շրջանում ինքնասպանության մտքեր է ունեցել։ 62-ամյա դերասանն այդ մասին պատմել է Esquire ամսագրին տված վերջին հարցազրույցում։
Փիթը խոսել է իր կյանքի այն շրջանի մասին, երբ պայքարում էր ուժեղ հոգեբանական ցավի դեմ՝ 2016 թվականին Անջելինա Ջոլիից բաժանվելուց գրեթե մեկ տասնամյակ անց։
«Ես երբեք ինքնասպանության մասին չեմ մտածել, բացի մի կարճ շրջանից։ Եվ այդ կարճ շրջանում պարզապես մտածում էի…»,- ասել է դերասանը՝ չմանրամասնելով այդ մտքերի մասին։
Խոսելով իր ներկայիս կյանքի մասին՝ Փիթն իրեն նկարագրել է որպես մարդ, որը «վիճակախաղում շահել է»՝ միաժամանակ ընդունելով, որ անձնական կյանքում դեռևս բախվում է դժվարությունների։
Դերասանը չի հստակեցրել՝ արդյոք իր ներկայիս խնդիրները կապված են երեխաների հետ՝ դրանք բնութագրելով որպես «ընտանեկան հարցեր»։
Փիթի այս խոստովանությունը հնչել է Անջելինա Ջոլիի հետ նրա երկարատև իրավական պայքարից տարիներ անց։ Ջոլին 2016 թվականին ամուսնալուծության հայց էր ներկայացրել՝ զույգի երեխաների մասնակցությամբ մասնավոր ինքնաթիռում տեղի ունեցած ենթադրյալ բռնության միջադեպից հետո։
Նախկին զույգը 2019 թվականին իրավաբանորեն ամուսնալուծված էր ճանաչվել, իսկ ամուսնալուծության վերաբերյալ համաձայնությունը վերջնականացվել էր 2024 թվականի դեկտեմբերին։