ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արվեստի ոլորտում 2027 թվականին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթները: 


Դրամաշնորհային մրցույթները կիրականացվեն հետևյալ 4 անվանակարգում.


«Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր»


Դրամաշնորհային մրցույթի նպատակն է աջակցել ժամանակակից արվեստի նորարարական և ինքնատիպ գաղափարների զարգացմանն ու իրականացմանը, խթանել ստեղծագործական նոր ձևաչափերի և համագործակցային նախագծերի առաջխաղացումը, ինչպես նաև ընդլայնել ժամանակակից արվեստի ներկայությունն ու հասանելիությունը Հայաստանի տարբեր համայնքներում։ Առանցքային են նաև հայկական ժամանակակից արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացումն ու միջմշակութային համագործակցությունների ընդլայնումը։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թ. սեպտեմբերի 14-ը՝ ժամը 11:00-ն։


Մրցույթի մանրամասներին և դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:


«Ստեղծագործական մանկապատանեկան կրթամշակութային նախագծեր»


Դրամաշնորհային մրցույթի հիմնական նպատակն է աջակցել մանկապատանեկան սերնդի ստեղծագործական և գեղագիտական դաստիարակությանը՝ զարգացնելով կրթամշակութային միջավայրը և ապահովելով գեղարվեստական կրթության հասանելիությունն ու որակը:


Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թ. սեպտեմբերի 17-ը՝ ժամը 11:00-ն:


Մանրամասները՝ հետևյալ հղումով:


«Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»

Դրամաշնորհային մրցույթի նպատակն է մշակութային կյանքի ապակենտրոնացումը, մարզային մշակութային գործունեության խթանումը և կարողությունների զարգացումը, համայնքային մշակույթի և ժամանցի կազմակերպումը, միջհամայնքային և միջմարզային համագործակցության ամրապնդումը, մշակութային ծառայությունների որակի բարձրացումը:


Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թ. սեպտեմբերի 22-ը՝ ժամը 11:00-ն։


Մանրամասները՝ հետևյալ հղումով:


«Արվեստի ոլորտում տնտեսականացման նախագծեր»


Դրամաշնորհային մրցույթի նպատակն է խթանել արվեստի ոլորտում տնտեսականացման գործընթացները՝ բացահայտելով և զարգացնելով ստեղծագործական գաղափարների կիրառական, տնտեսական և շուկայական ներուժը: Դրամաշնորհն աջակցում է նորարարական, կայուն, կենսունակ և երկարաժամկետ ազդեցություն ունեցող նախագծերի ձևավորմանն ու իրականացմանը, որոնք կնպաստեն մշակութային արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արվեստագետների և մշակութային կազմակերպությունների տնտեսական ինքնաբավության ամրապնդմանը, նոր շուկաների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև արվեստի հասանելիության ընդլայնմանը։


Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 11:00-ն։


Մանրամասները՝ հետևյալ հղումով:


«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն»


Այս անվանակարգում իրականացնող դրամաշնորհային մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։


Հաղթող մասնակիցը /մասնակիցները/ հրատարակելու է /են/ անվանակարգի տողին համապատասխան գրականություն՝ յուրաքանչյուր գրքից 500 կամ 1000 օրինակ տպաքանակով (ըստ նշանակության), որից 100 օրինակ կատարողը տնօրինում է ինքնուրույն, մնացյալը հանձնվելու է պատվիրատուին: Նախընտրելի լեզուներն են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, արաբերեն:


Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև սեպտեմբերի 24-ը՝ ժամը 15:00-ն։


Մանրամասները՝ հետևյալ հղումով:


Հայտեր կարող են ներկայացնել www.armeps.am էլեկտրոնային համակարգում գրանցված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները: