Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել

Օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մեծամոր քաղաքի վարչական տարածքում՝ լքված շինություններից մեկում, տղամարդու դի կա կախված։


Դեպքի վայր են ժամանել և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության խումբը և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 48-ամյա Ռոման Ք.-ն է:


Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։