Դավթաշենում վիճաբանություն եղել է, կրակոցներ՝ ոչ. ՆԳՆ-ն հերքել է տեղեկությունները

ՆԳՆ ոստիկանությունը հերքում է Դավիթաշենում կրակոցի վերաբերյալ տարածված տեղեկությունները՝ նշելով, որ նման փաստ հաստատված չէ։


Գերատեսչությունից հայտնել են, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության մասին։ Միաժամանակ, կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։


ՆԳՆ-ն լրատվամիջոցներին կոչ է արել հրապարակել ճշտված տեղեկություններ և զերծ մնալ մանիպուլացնող ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից։