Խոշոր ավտովթար Արաբկիրի ոստիկանության դիմաց. կան վիրավորներ

Օգոստոսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։


Ժամը 03։40-ի սահմաններում Ազատության պողոտա-Ներսիսյան Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, բախվել են «Tesla» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։


Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։


Ըստ տեղեկությունների՝ բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, երկաթե ճաղավանդակին, վթարային տերմինալին, կոտրել դրանք, ապա բախվել ճանապարհին տեղադրված քաղաքապետարանի Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության կողմից տեղադրված աղբով լցված 3 աղբամաններին, շպրտել դրանք, ինչի հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։