Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ

Օգոստոսի 15-ին՝ ժամը 16։10-ին, Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 400 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ։


ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ ջրափրկարարները քաղաքացուն և մոտոցիկլը անվնաս դուրս են բերել ափ։