Զելենսկին հաստատել է ռուսական ռազմական ու նավթային օբյեկտներին հասցված հարվածները

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Սամարայի մարզում «Պրոգրես» հրթիռա-տիեզերական ձեռնարկության և Նիժնի Նովգորոդի մարզի օդանավակայանի ուղղությամբ հարվածները։


Նրա խոսքով՝ «Պրոգրեսի» ուղղությամբ կիրառվել են ուկրաինական «Ֆլամինգո» մեծ հեռահարության թևավոր հրթիռներ։ Զելենսկին նաև հայտնել է, որ նախորդ օրվա հարվածի հետևանքով Ուստ-Լուգայում վնասվել է նավթային օբյեկտ։