Մահացել է բռնցքամարտի աշխարհի առաջին չեմպիոնը

ԽՍՀՄ-ի բազմակի չեմպիոն, լեգենդար ուզբեկ բռնցքամարտիկ Ռուֆատ Ռիսկիևը կյանքից հեռացել է 76 տարեկանում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։


Ֆեդերացիան ցավակցություն է հայտնել Ռիսկիևի ընտանիքին, հարազատներին և նրա բոլոր երկրպագուներին՝ ընդգծելով, որ մարզիկի հիշատակը հավերժ կմնա նրանց սրտերում։


Ռիսկիևը 1974 թվականին դարձել է բռնցքամարտի աշխարհի առաջին առաջնության հաղթողը՝ մինչև 75 կգ քաշային կարգում։ 1976 թվականի Մոնրեալի Օլիմպիական խաղերում նա նվաճել է արծաթե մեդալ։