Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկները սկսում են ելույթները Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում:


Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 19-ից մեկնարկում է սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Գագիկ Խաչիկյան:


Երիտասարդների պայքարին կմասնակցի Արման Ղուկասյանը:


Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը։