Եվս մեկ ստուգայց՝ հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ևս մեկ ստուգայց է կատարել հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում:


Հիշեցնենք՝ պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասերում: Սուրեն Պապիկյանն ուշադրության կենտրոնում է պահում օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների, պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և ճշգրիտ անցկացումը, ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը: Առանձնահատուկ կարևորություն է տրվում զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմանը: Պապիկյանն այցելել է նաև նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին։


Տեսանյութը՝ այստեղ: